Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 84
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2022 թվականի N 84-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴՈԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 38 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 36-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 515-Ն որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.

1․Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ների կանոնադրությունները նոր խմբագրությամբ համաձայն հետևյալ հավելվածների՝

1) «Վեդի քաղաքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Վեդու թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել հաստատության կանոնադրությունը համաձայն՝ հավելված 1-ի,

2) «Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել հաստատության կանոնադրությունը համաձայն՝ հավելված 2-ի,

3) «Վեդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Վեդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել հաստատության կանոնադրությունը համաձայն՝ հավելված 3-ի,

2. Ուժը կորցրած ճանաչել Վեդի քաղաքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 38 որոշումը:


Կողմ -15

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՇԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԳԱՅԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(599.97 Կբ)
(598.84 Կբ)
(599.45 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner