Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 272
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 92-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկն ու աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի զեկույցը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 162-Ն որոշման NN 1, 2, 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 հավելվածների:

2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Համայնքի բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել համայնքի բյուջեն սպասարկող պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(86.50 Կբ)
(23.93 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner