Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2014 թվականի N 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 28-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական տարածքի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի ԳՈՐՍԱԼԻ տեղամասի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ 2024 թվականի նոյեմբերի 29-ին հրավիրված հանրային լսման (1-ին լսում) արդյունքները՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք.Երևան, Պռոշյան 12) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական տարածքի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի «ԳՈՐՍԱԼԻ» տեղամասի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ նախատեսվող գործունեությանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող հինգերրորդ օրը: |