Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Հ.Ամիրխանյանի դիմումը և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ, Արարատի մարզի, Վեդի համայնքի կազմում ընդգրկված Վանաշեն բնակավայրի, Վ.Մամիկոնյան փողոցի, 7 տան բնակիչ Հակոբ Գևորգի Ամիրխանյանի (ծնված՝ 29.08.1985թ., անձնագիր՝ AU 0262422, տրված՝ 07.05.2021թ., 025-ի կողմից) անվամբ գրանցված՝ 03-087-0160-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0.54 հա խաղողի այգու նկատմամբ տրամադրել անշարժ գույքի հարկի գծով՝ 26.503 (քսանվեց հազար հինգ հարյուր երեք) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |