Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Թերեզա Ղազարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 04-ի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի մասով արտոնություն սահմանելու մասին» N 669-Ա որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել նոր՝ 28-րդ կետով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: