Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2014 թվականի N 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 28-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով «ՆՈՐԱՇԵՆ» ՆՏ ԱԿ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի վարչական տարածքում՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի կրթահամալիրի կառուցման նախագծի նախատեսվող գործունեության իրականացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ 2024 թվականի հունիսի 13-ին հրավիրված հանրային լսման (1-ին լսում) արդյունքները՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. «ՆՈՐԱՇԵՆ» ՆՏ ԱԿ-ի (գտնվելու վայրը՝ ք.Երևան, Կ.Հալաբյան փողոց 11-36) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի կրթահամալիրի կառուցման նախագծի իրականացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ նախատեսվող գործունեությանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող հինգերրորդ օրը: |