Ս/թ-ի ապրիլի 18-ին համայնքի ղեկավարի 1-ին տեղակալի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքի ղեկավարի օգնական Ա.Նազարյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Օրակարգում՝ Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերլուծություն, հանձնարարականների կատարման ընթացք և արդյունքներ:
Աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը ներկայացրեց 2023թ-ի 4-րդ եռամսյակում ՀՀ Արարատի մազպետի աշխատակազմի կողմից կատարված իրավական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները՝ ըստ ոլորտների: Նշեց, որ հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ համապատասխան գրություն է պատրաստվել՝ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ ուղարկելու համար:
Այնուհետև, անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքին՝ ըստ ստորաբաժանումների, նշեց, որ հանձնարարականների կատարման համար տրված ժամկետները անհրաժեշտ է կատարել սահմանված ժամկետներում և այսուհետ սահմանված ժամկետները խախտած աշխատակիցները ենթարկվելու են կարգապահական պատասխանատվության:
Պարոն Ստեփանյանը նշեց, որ անհրաժեշտ է հետևողական աշխատանքներ կատարել համայնքի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները չկատարած անձանց նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: |