Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի թիվ 515-Ն որոշումը, ինչպես նաև Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |