Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը և հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի՝ Սայաթ-Նովա փողոցի 15 տան բնակիչ Քաջիկ Արամայիսի Սաֆարյանին (ծնված՝ 11.01.1964թ., անձնագիր՝ AT 0672053, տրված՝ 18.02.2021թ., 025-ի կողմից) անունով գրանցված՝ 03-004-0079-0034 կադաստրային ծածկագիրը կրող անշարժ գույքի նկատմամբ տրամադրել 6.750 (վեց հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Քաջիկ Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող, LADA VAZ 21099 մակնիշի 37MA476 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 7.800 (յոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |