Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 1
 
ԱնվանումՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ
Նպատակ

Սույն փաստաթղթի՝ «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի տարեկան աշխատանքային պլան» (այսուհետ՝ ՏԱՊ), հիմքում ընկած է համայնքի 2022-2026թթ. զարգացման ծրագիրը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը՝ ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները:

Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում: ՏԱՊ-ը համայնքում առկա ֆինանսական, վարչական, մարդկային և սոցիալական ռեսուրսները կամ կապիտալները կառավարելու գործիք է:

Վեդի համայնքի 2023թ.-ի ՏԱՊ-ը փաստաթուղթ է, ուր հստակորեն ներկայացվում են սոցիալական, տնտեսական, մարդկային, բնական և այլ ռեսուրսների ներդրման միջոցով համայնքի առանձին ոլորտների զարգացումը, ռազմավարությունները, ծրագրերը և միջոցառումները։ Վեդի համայնքի աշխարհագրական դիրքը, բնակչության, բնակլիմայական, պատմամշակութային ուրույն առանձնահատկությունները, առկա մասնագիտական, արտադրական ռեսուրսները հիմք են ստեղծում նպատակ սահմանել ապահովելու համայնքի բնականոն զարգացումը, այն դարձնել առավել բարեկեցիկ, անվտանգ և ապահով համայնքի բնակիչների և էլ ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար։ Կարևորվում է նպաստել առողջ և վստահելի ներդրումային, տնտեսական և բիզնես միջավայրի ձևավորմանը, փոխադարձ վստահության և արդյունավետ համագործակցության շնորհիվ բազմապատկել արդեն իսկ առկա տեղական և արտասահմանյան ներդրումների ծավալը, խրախուսել տեղական արտադրությունը, համագործակցությունը գործարար միջավայրի հետ։ Նպատակային է խթանել զբոսաշրջությունը, էլ ավելի աշխուժացում մտցնել այս ոլորտում, որը կնպաստի սպասարկող ենթակառուցվածքների և տեղական արտադրության զարգացմանը, ինչն ուղղակիորեն ենթադրում է նաև գյուղատնտեսության, մշակույթի, արվեստի, արհեստագործության և այլ ոլորտների առաջընթաց։

Ժամանակահատված05/04/2023 - 13/02/2024
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Բովանդակություն
(4.38 Մբ)
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner