Վեդի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմվել է՝ հիմնվելով խնայողականության, արդյունավետության, հաշվեկշռվածության, թափանցիկության, հավաստիության սկզբունքների վրա:
Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, լինելով համայնքի եկամուտների կանխատեսումների և դրանց ռիսկերի վերաբերյալ եռամյա ֆինանսական ծրագիր, ուղղվում է Տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է ֆինանսական տարվա համար՝ Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության յուրաքանչյուր բնագավառում:
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը բաժանվում է 2 մասի՝ համայնքի եկամուտները շարադրող մաս և համայնքի ծախսային քաղաքականությունը շարադրող մաս: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորում-ներն իրականցվում են յուրաքանչյուր մասի համար առանձին:
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին համայնքի ավագանու որոշման նախագիծն ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում /ֆինանսական ճիշտ կառավարում/, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում, ծրագրերի շարունակության ապահովման ֆինանասական մեխանիզմների հստակեցում և արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում: |