Սոցիալական աուդիտը մի գործընթաց է, որ ներառում է համայնքի կողմից տարբեր ոլորտներում ծախսվող գումարների նպատակայնության և արդյունքների ուսումնասիրությունը ևդրանցմասինբնակչությաննիրազեկումը:
Սոցիալական աուդիտն ուղղված է ապահովելու համայնքային ծրագրերի իրականացման թափանցիկությունը, բացահայտելու հանրային ծրագրերի իրականացման անհամապատասխանությունները և առաջարկելու բարելավումներ՝ քաղված դասերի հիման վրա:
Բացի վերոնշյալից, սոցիալական աուդիտը հակված է ստանալու հետևյալարդյունքները՝
· Հավաքագրել ապացույցների վրա հիմնված, ճշգրիտ և անկողմնակալ ընկալվողտեղեկատվություն
· Շահառուների շրջանում տեղական ծառայություններ մատուցողներինկատմամբձևավորել իրազեկվածություն, վստահություն:
· Բարելավել կառավարման մարմինների փաստաթղթերի և տեղեկատվության մատչելիությունը, նրանց գործելակերպի թափանցիկությունն ու հաշվետվողականությունըքաղաքացիներիհամար:
· Հզորացնել կառավարման մարմինների վարքագծի վրա քաղաքացիների ներգործելուկարողությունները:
Համայնքում ուսումնասիրված ոլորտներում ընտրված ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու համար սոցիալական աուդիտը պատասխանել է հետևյալ հարցերին.
· Արդյո՞ք որոշակի ծրագրերի համար հատկացված գումարները փաստացիորեն տեղ ենհասել:
· Որո՞նք են ծրագրի ցուցանիշները:
· Արդյո՞ք դրանք իրականացվել են:
· Արդյո՞ք օգտագործվել են սահմանված քանակի և որակի միջոցներ:
· Արդյո՞ք ծրագրի համար հատկացված դրամական միջոցներն օգտագործվել են այն նպատակներով, ինչի համար դրանք հատկացվելէին:
Համայնքի սոցիալական աուդիտի ընթացակարգը ներառել է չորս փուլ.
- բովանդակության եւ մեխանիզմների վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն (հասկացություններ, ռազմավարություններ, համայնքային ծրագրեր և այլն),
- սոցիոլոգիական մոնիտորինգի հիման վրա ախտորոշիչ-սոցիոլոգիական ախտորոշում.
- գնահատում - ակնկալվող նպատակներից, արդյունքներից շեղումների պատճառների եւ աստիճանի սահմանում: Հիմնականում այն ներառում է տեղական իշխանության գործունեության արդյունավետության վերլուծությունը,
- խորհրդատվություն, ներառում է միջոցառումների մշակումը, համայնքային կառավարման բարելավման, խախտումների վերացման, գործունեության մեջ շեղումների եւ դրանց սոցիալական արդյունավետության բարձրացման գործնական առաջարկությունները:
Սոցիալական աուդիտն իրականացվել է վերապատրաստման դասընթացներին մասնակցած համայնքի բնակիչների կողմից` տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության և համացանցում առկա ռեսուրսների ուսումնասիրման միջոցով:
Դասընթացների արդյունքում մասնակիցները տեղեկացել են մասնակցության սահմանման, կարևորության և սկզբունքների մասին: Նրանց մոտ հստակ պատկերացումներ են ձևավորվել կառուցողական ներգրավվածության, կատարողականի մասնակցայինմոնիտորինգի և նրա ինչ հնարավոր քայլերի մասին:
Դասընթացի մասնակիցների կողմից իրականացվել են հետևյալ քայլերը`
· նախապատրաստական գործողությունների կատարում` ֆինանսական հաշվետվությունների, ծրագրերի իրականացման մասին տվյալների ձեռք բերում, համացանցային ռեսուրսների ուսումնասիրում,
· Ծրագրերի չափանիշներիքարտեզագրում և չափանիշների սահմանում` ըստ ծրագրի ակնկալվող արդյունքների և գործողությունների:
· Ծրագրերի և բյուջեների արդյունքների մոնիթորինգի իրականացում
· Արդյունքների վերլուծություն և ամփոփում: |