Այսօր: Ուրբաթ, 20 Հունիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.06.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում ջերմաստիճանի բարձացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը։Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,կատարել չոր խոտի, խոզանի այրում,թողնել ... Մանրամասն
16.06.25 Հայտարարություն
 Համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարի  2024 թվականի օգոստոսի 7–ի N 2014-Լ հրամանով հաստատված կարգի, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 3-ից՝ «Սոցիալական փաթեթ» էջերում զբոսաշրջային փաթեթները և տուրերը ներկայացվում են գնանշմամբ` զբոսաշրջային փաթեթում առանձին նշելով փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գները: Ընդ որում՝ զբոսաշրջային փաթեթում նշված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտը շահագործող անձի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայությունների գործող մանրածախ գինը (ավելացված արժեքի հարկ վճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում գները հաշվի են առնվում ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավելացված ... Մանրամասն
10.06.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 18.06.2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 18-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6, 1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.

09.06.25 Վթարային ջրանջատում Վեդի համայնքում հունիսի 10/11-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,ս․թ․ հունիսի 10-ին ժամը 10։00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10։00-ը կդադարեցվի Վեդի համայնքի՝ Վեդի քաղաքի, Ոսկետափ, Արալեզ, Վանաշեն, Գինեվետ, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Սիսավան, Նոր ՈՒղի, Տափերական, Այգավան, Գոռավան, Լուսառատ, Եղեգնավան գյուղերի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։  

06.06.25 Հայտարարություն, խաղողի մթերման պայմանագրերի կնքման վերաբերյալ
Հարգելի՛  Վեդի քաղաքային բնակավայրի խաղողագործներ,Տեղեկացնում ենք, որ «Վեդի Ալկո» ՓԲԸ-ում  սկսվել են խաղողի մթերման պայմանագրերի կնքման աշխատանքները  /04.06. – 30.06./ ժամը 10։30-17։00/Անհրաժեշտ փաստաթղթերն են․1. Հողի վերաբերյալ սեփականության վկայական, վարձակալության դեպքում՝ վարձակալության պայմանագիր և տվյալ հողի սեփականության վկայական2. Անձնագիր կամ նույնականացման քարտ3. Տեղեկանք հողի վերաբերյալ համայնքապետարանից ( 2 բնօրինակ)4. Տեղեկանք բանակային հ/հ վերաբերյալ (թղթային տեսքով)Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն նույն անձի անունով։Թերի փաստաթղթերով չներկայանալ հաշվապահություն։Հասցեն՝ Արարատի մարզ, գ․ Գինեվետ։  Հարգանքով՝ Գյուղատնտեսության և բնապահպանության ... Մանրամասն
30.05.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ Վեդի համայնքի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից «Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի» շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում աճեցված բուսական ծագման մթերքներում հայտնաբերվել են մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման բազմաթիվ դեպքեր:Առավել մտահոգիչ է պեստիցիդների և նիտրատների անթույլատրելի քանակության առկայությունը բուսական ծագման մթերքներում, որոնք արդյունք են ֆերմերների և գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից ... Մանրամասն
29.05.25 ՎԵԴԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԶԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Այսօր Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատության առանձնացված հատվածում բացվեց Մանկական զարգացման հիմնադրամի ԶարՄան կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում և Վեդու համայնքապետարանի հետ համատեղ։ Պետության հետ քաղաքացիական հասարակության համագործակցության այս օրինակները, իրենց մոդելներով նոր մոտեցումներ են, որոնք հենված են երեխայի լավագույն շահի և բարեկեցության, որակյալ սոցիալական ծառայությունների ապահովման և համայնքի զարգացման նպատակով շահագրգիռ կառույցների միասնական ջանքերի վրա։ Այս կենտրոնը ևս, համայնքի ընտանիքներին և երեխաներին տրամադրում է որակյալ մասնագիտական ծառայություններ՝ նպաստելով երեխաների ներդաշնակ զարգացմանն ու ընտանիքների ուժեղացմանը, ... Մանրամասն
23.05.25 ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
🔔Սիրելի’ շրջանավարտներ,Այսօր ձեր կյանքի ամենահուզիչ և հիշարժան շրջափուլերից մեկը հասավ իր վերջին էջին։Դպրոցի զանգը, որն ուղեկցել է ձեզ տարիներ շարունակ, հիմա հնչում է որպես ձեր հաջողությունների, աշխատասիրության և անմոռանալի պահերի խորհրդանիշ։Շնորհավորում եմ ձեզ այս կարևոր ուղին հաղթահարելու համար։Յուրաքանչյուր դաս, յուրաքանչյուր ընկերական ժպիտ, նույնիսկ ամենաբարդ քննությունները դարձան ձեր ներուժի ապացույցը։Հավատացեք, որ ձեր առջև բացվող նոր ճանապարհը լի է հնարավորություններով, և դուք ունեք բոլոր այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար։ Հիշեք, որ դպրոցի զանգը կարող է լռել, բայց ձեր սրտերում միշտ կհնչեն դպրոցական տարիների ջերմ, ոգեշնչող և ուրախ արձագանքները։Ընդառաջ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner