Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.11.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.11.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.

19.11.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նորաշեն» ՆՏԱԿ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լուսաշող բնակավայրում կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վեդու համայնքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել Շրջակա միջավայրի ... Մանրամասն
18.11.24 «ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԸ» ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Արցախցի մեր հայրենակիցների համար,Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունած համայնքներին» ծրագրի շրջանակում դրամաշնորհային մրցույթում Վեդի համայնքի կողմից ներկայացված և հաղթող ճանաչված «Մեր բոլորի համայնքը» ծրագիրը սկիզբ է դնում մի նոր նախաձեռնության։Նախագծի շրջանակում իրականացնում է տեղահանված կանանց ընտանիքների մասնագիտական ուսուցման մրցույթ։Ծրագրին կարող են դիմել՝* 2023թ. սեպտեմբեր ամսից Արցախից բռնի տեղահանված և Վեդի համայնքում բնակվող կանայքԾրագրի չափորոշիչներին համապատասխանող և ծրագրում ներառված ընտանիքները Վեդու համայնքապետարանի կողմից կստանան աջակցություն՝ մասնակցելու կարուձևի, չրագործության և վարսահարդարման դասընթացների՝ ... Մանրամասն
15.11.24 ‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ,Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում 2024 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում 2023 թվականի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է 1.1 անգամ:Այս գազը կուտակվում է փակ տարածությունում արտահոսքի կամ ոչ լիարժեք այրման հետևանքով և ժամանակին այն չնկատելը կարող է լուրջ ինտոքսիկացիայի պատճառ դառնալ։Այն բավական արագ է տարածվում ու խառնվում է օդին, մինչդեռ թունավորման համար բավական է գազի անգամ չնչին քանակությունը։ Ժամանակին տուժածին բուժօգնություն չցուցաբերելու դեպքում թունավորումը կարող է ունենալ ծանր հետևանքներ:Հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները:✅Տեղադրեք CO-ի տագնապի ազդանշանիչներ հանգստի սենյակներում:✅Ամեն տարի ստուգեք ... Մանրամասն
15.11.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21,06,20214թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ․ դեկտեմբերի 17-ին ժամը 15։00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա «ԱՐՈՍԱ» ՍՊԸ-ի (գտնվելու վայրը՝ ՀՀ ք․Երևան, Կարապետ Ուլնեցի 31/4) (այսուհետ՝ Նախաձեռնող) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Վեդիի ավագ դպրոցի կառուցման աշխատանքների վերաբերյալ 1-ին հանրային լսում։Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացվում ... Մանրամասն
11.11.24 ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՆԱԼ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ Վեդի համայնքը նախատեսում է սկսել մասնակցային բյուջետավորման գործընթաց 2025 թվականի համար, որը հնարավորություն է ընձեռում համայնքի բնակիչներին և շահագրգիռ կողմերին դառնալ այս գործընթացի մի մասը:Ավագանու որոշմամբ սահմանված որոշակի գումարի սահմաններում, կոնկրետ չափորոշիչներով և սահմանված ոլորտներով դուք ինքներդ կարող եք ներկայացնել առաջարկություն համայնքային այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ, և հենց ձեր առաջարկությունը կարող է արժանանալ հավանության և իրականացվել տրամադրվող բյուջեի շրջանակներում:Մասնակցային բյուջետավորման գործընթացը ևս մի հնարավորություն է ընձեռնում տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ապահովելու համայնքի բնակիչների մասնակցությունը ... Մանրամասն
10.11.24 ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի 28-ամյակի կապակցությամբ։Այս օրը կարևոր է մեր ամբողջ հասարակության համար, քանի որ ՏԻՄ-երը պետության կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից են։Ոլորտում աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն, դիմացկունություն և ամենօրյա հոգատար աշխատանք։ Հարգելի՛ գործընկերներ, նույնքան սրտացավորեն շարունակեք ձեր գործունեությունը, հավատացե՛ք, չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան ձեր համայնքին ու մարդկանց ազնվորեն ծառայելը։ Վստահ եմ՝ տեղական ինքնակառավարման համակարգի կայունացումն ու ամբողջական զարգացումը պետության կարևորագույն առաջնահերությունների շարքում է։Ցանկանում եմ նաև շնորհակալություն ... Մանրամասն
06.11.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21,06,20214թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ․ դեկտեմբերի 6-ին ժամը 15։00-ին Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ․ Գոռավան, Գևորգ Մարզպետունի 12) տեղի կունենա «ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ՍԹՈՈՒՆ ՓԲԸ» (գտնվելու վայրը՝ ՀՀ ք․Երևան, Արցախի 50) (այսուհետ՝ Նախաձեռնող) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի տարածքում տրավերտինների հանքավայրի փակման աշխատանքների վերաբերյալ 1-ին հանրային լսում։Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner