Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Previous Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
Այգու բարեկարգում Նոր Կյանք բնակավայրում   ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ   14 ապրիլ 2025 Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի այգին գտնվում է ոչ բարվոք վիճակում: Բարեկարգումից հետո կստեղծվի ազատ ժամանակն անցկացնելու համար հարմարավետ պայմաններ,որպեսզի բնակիչներն ունենան ավելի ակտիվ և հաճելի հանգիստ: Այգու բարեկարգման համար առաջարկում եմ դեկորատիվ լուսավորություն, նստարանների տեղադրում և կանաչապատում, որի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները չեն գերազանցի ավագանու կողմից սահմանված բյուջեին:
1 954
Կանաչ համայնք և բարեկարգում
Գյուղմթերքի շուկայի կառուցում Փոքր Վեդի բնակավայրում   ԱՆՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ   10 ապրիլ 2025 Առաջարկում եմ Մ-2 միջպետական ավտոճանապարհին հարակից, Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-096-0005-0044 ծածկագիրը կրող համայնքային հողատարածքում կառուցել գյուղմթերքի շուկա, որտեղ Փոքր Վեդու և հարակից բնակավայրերի բնակիչները կկարողանան իրացնել իրենց բերքը: Եթե շուկան կառուցվի, այդ դեպքում առաջնահերթ կօգտվեն բնակավայրի բնակիչները և կստանան ավելի շատ եկամուտ: Խոր Վիրապ վանական համալիր այցելող զբոսաշրջիկները կկարողանան կանգառ կատարել շուկայում և ճաշակել Արարատյան դաշտավայրի անմահական մրգերը: Գյուղմթերքի շուկա կառուցելու համար անհրաժեշտ են ֆինանսական /մոտ 20 մլն դրամ/ և մարդկային ռեսուրսներ:
0 1140
Այլ
Սիրողական բաց մարզադաշտի կառուցում Եղեգնավան բնակավայրում   ԱՇՈՏ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ   14 ապրիլ 2025 Հաշվի առնելով մեր բնակավայրի աշխարհագրական դիրքը և սոցիալ-հասարակական պայմանները՝ առաջարկում եմ քննարկել սիրողական բաց մարզադաշտի կառուցման հնարավորությունը։ Այս նախաձեռնությունը կարող է ունենալ մի շարք դրական ազդեցություններ մեր համայնքի զարգացման վրա։ Նախ մարզադաշտը կնպաստի առողջ ապրելակերպի խթանմանը՝ հատկապես երիտասարդ սերնդի շրջանում։ Երեխաներն ու մեծահասակները կունենան հնարավորություն զբաղվելու տարբեր սպորտաձևերով, ինչն իր հերթին կնպաստի նաև հոգեբանական առողջության պահպանմանը։ Բացի այդ, մարզադաշտը կարող է դառնալ սոցիալական կյանքի ակտիվացման կենտրոն։ Այստեղ հնարավոր կլինի կազմակերպել համագյուղային միջոցառումներ, մարզական մրցումներ և հավաքներ, ինչը կխթանի համախմբվածության զգացումը։ Ինչպես նաև նշեմ, որ նախատեսված տարածքը ցանկապատված է և տեղադրված են երկաթյա դարպասաձողերը: Նախատեսում ենք կառուցել՝ ֆուտբոլի դաշտ՝ բնական կամ արհեստական խոտածածկով, բացօթյա մարզասարքերի գոտի, որտեղ տեղադրված կլինեն հորիզոնական ձողեր (տուռնիկներ), պարալել ձողեր (բրուսներ), սեղմումների սարք (պրեսի համար), տեսք պահելու վարժությունների սարքեր, ոտքերի մարզման մեխանիկական սարքեր և այլն, կանաչապատ գոտի՝ նստարաններով, ծառերով ու ծաղկաբներով: Համոզված եմ, որ նմանօրինակ ներդրումը կլինի երկարաժամկետ և կայուն զարգացումն ապահովող քայլ մեր համայնքի համար։
1 1081
Այլ
Զբոսայգու բարեկարգում Լուսառատ բնակավայրում   Անուշ Ժամհարյան   10 ապրիլ 2025 Առաջարկն ուղղված է զբոսայգին բարեկարգ, վայելուչ և լիարժեք հանգստի գոտի դարձնելուն։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի բնակչության կենսամակարդակի բարձրացում։ Բնակչության տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ իրենց հանգիստը կկարողանան անցկացնել զբոսայգում։ Անհրաժեշտ է ցանկապատ, նստարաններ, ճոճանակներ և այլն։
1 100
Կանաչ համայնք և բարեկարգում
Կանաչապատ զբոսայգու, խաղահրապարակի կառուցում Շաղափ բնակավայրում   ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ   15 ապրիլ 2025 Շաղափ գյուղում ներկայումս բացակայում է բարեկարգված, անվտանգ և հասանելի հանրային տարածք, որտեղ տարբեր տարիքային խմբերի բնակիչները՝ թե՛ երեխաները, թե՛ դեռահասները, թե՛ մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, հանգստանալ, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ և շփվել միմյանց հետ։ Ուստի կանաչապատ խաղահրապարակի կառուցումը համայնքում կարող է բերել բազմաթիվ գերազանց հնարավորություններ, որոնք անմիջականորեն կնպաստեն համայնքի բազմակողմանի զարգացմանը և կբարելավեն երեխաների, ընտանիքների ու ողջ բնակչության կյանքի որակը: Գեղեցիկ կանաչապատ զբոսայգին հրաշալի կերպով կընդլայնի խաղահրապարակի հնարավորությունները՝ երեխաներին ընձեռելով բացառիկ պայմաններ բացօթյա ուսուցման և զվարճալի խաղերի միջոցով համատեղ զարգացնելու իրենց գիտելիքները բնական և օրգանիկ միջավայրում։ Ավելին, այս հրաշալի տարածքը կվերածվի իսկական ուսումնական կենտրոնի, ուր փոքրիկները կստանան բնության հետ շփման և բնապահպանական արժեքներ ձեռք բերելու հիանալի հնարավորություն։
0 152
Կանաչ համայնք և բարեկարգում
Մեծահասակների հանգստի և ժամանցի տաղավարի կառուցում Վանաշեն բնակավայրում   ՄԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ   14 ապրիլ 2025 Առաջարկում ենք Վանաշեն բնակավայրում տարեց մարդկանց ապահովել ձմեռային-ամառային ժամանցի տաղավարով, սեղանի խաղերով, գրքերով և ամսագրերով։
1 76
Այլ
Մարզահրապարակի, խաղահրապարակի կառուցում Նոր ՈՒղի բնակավայրում   ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ   14 ապրիլ 2025 Երիտասարդների համար կստեղծվի հնարավորություն զբաղվել սպորտով, որը դրական կազդի թե՛ բնակիչների ակտիվության, թե՛ նրանց ֆիզիկական զարգացման վրա: Բնակավայրում չկան ժամանցի կենտրոններ, երեխաները ստիպված խաղում են փողոցներում, բաց տարածքներում, ինչը վտանգում է նրանց կյանքն ու առողջությունը: Խաղահրապարակի կառուցումը կխթանի երեխաների խաղային ժամանցի ճիշտ կազմակերպումը ու նրանց ֆիզիկական առողջ զարգացումը: Կնկատվի բնակավայրի բնակիչների կյանքի աշխուժացում:Կբարելավի բնակիչների կյանքի որակը:Բնակավայրում ունենք մարզիչներ, ովքեր կկազմակերպեն մարզական միջոցառումներ, մրցումներ, ինչը կնպաստի բնակիչների կյանքի ակտիվացմանը, կմեծանա սպորտով զբաղվողների թիվը, կբարելավի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Մարզահրապարակից կարող են օգտվել բոլոր տարիքի խմբերի բնակիչները: Խաղահրապարակում կտեղադրվեն ժամանակակից խաղային սարքեր, նստարաններ: Խաղահրապարակը թույլ կտա երեխաներին ժամանցն անցկացնել որակյալ և անվտանգ պայմաններում: Երեխաները կարող են շփվել իրենց տարեկիցների հետ խաղալ, զվարճանալ:
0 17
Այլ
Մշակույթի տան տանիքի վերանորոգում Այգավան բնակավայրում   ԱՐԱՔՍՅԱ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ   10 ապրիլ 2025 Այգավան բնակավայրի մշակույթի տան տանիքը գտնվում շատ վատ, կիսաքանդված վիճակում, որը թույլ չի տալիս ներսում կատարել ոչ մի մշակութային իրադարձություն: Առաջարկում եմ վերանորոգել շենքի տանիքը, մշակութային կյանքը բարելավելու և միջոցառումներ իրականացնելու համար։
1 87
Մշակույթ և ժառանգություն
Հուշահամալիրի բարեկարգում Արալեզ բնակավայրում   ԼԱՈՒՐԱ ԶԱՐՈՅԱՆ   09 ապրիլ 2025 « Հուշահամալիրի վերակառուցում »  ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել հուշահամալիրը, տեղադրել նստատեղեր, կանաչապատել, տեղադրել ցայտաղբյուր և երեխաների համար կառուցել խաղահրապարակ՝ երեխաների ժամանցը կազմակերպելու համար: Տվյալ բարեկարգումները Արալեզ բնակավայրում դրական ազդեցություն կունենա թե՛ փոքրիկների, թե՛ մեծահասակների համար: Առաջարկը իրականացնելու համար անհրաժեշտ  են մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ:
4 201
Կանաչ համայնք և բարեկարգում
Հուշաքարերի տարածքի բարեկարգում Լանջանիստ բնակավայրում   ՌԱԶՄԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ   14 ապրիլ 2025 Լանջանիստ բնակավայրի զոհված Լանջանիստցիների հուշաքարի տարածքը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Տարածքի բարելավման համար անհրաժեշտ է երկաթե ցանկապատում և սալիկապատում: Ֆինանսական միջոցները կկազմեն մոտավորապես 3500000 ՀՀ դրամ:
0 34
Կանաչ համայնք և բարեկարգում
Ֆուտբոլային խաղադաշտի վերակառուցում և կահավորում Սիսավան բնակավայրում   ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   10 ապրիլ 2025 Շատերն իրենց ապագան կապում են սպորտի հետ։ Խաղադաշտը երեխաների համար կարող է դառնալ իր երազանքներն իրականացնելու առաջին քայլը։ Առաջարկի իրականացման շնորհիվ երիտասարդները կունենան ավելի բարձր ֆիզիկական և սպորտային պատրաստվածություն, կխթանվի նրանց առողջ ապրելակերպը, կլուծվի երիտասարդների, ինչպես նաև դպրոցահասակ երեխաների զբաղվածության և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու հարցը։
0 234
Այլ
Զբոսայգու հիմնանորոգում Տափերական բնակավայրում   Զավեն Հակոբյան   01 ապրիլ 2025 ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Տափերական բնակավայրի զբոսայգու հիմնանորոգման արդյունքում կունենանք բարեկեցիկ և բարեկարգ զբոսայգի: Գտնվում է մշակույթի տան հարևանությամբ: Այն ծառայում է բնակավայրի ողջ բնակիչներին: Զբոսայգին կառուցվել է 1958թ.-ին և այժմ գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում: Հարակից է նաև Տափերական բնակավայրի մանկապարտեզին` որից օգտվում են նաև մանկահասակ երեխաները, թե զբոսնելու և թե տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 10000000 ՀՀ դրամ:
10 4186
Կանաչ համայնք և բարեկարգում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner