Այսօր: Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 4
 
ԱնվանումՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Նպատակ

Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրով իրականացվող «Միջհամայնքային կամ անդրսահմանային համագործակցության տեխնիկատնտեսական ուսումնասիրության» դրամաշնորհի շրջանակներում «Նոր զբոսաշրջային երթուղի» ծրագիրը միտված էր միջհամայնքային համագործակցության միջոցով ուսումնասիրելու, բացահայտելու զբոսաշրջության ոլորտը տարածաշրջանում (հաշվի առնելով, որ միջհամայնքային համագործակցությունը Վեդի և Արտաշատ համայնքների միջև էր) և այդ ոլորտի հիմնախնդիրներին ուղղված բովանդակային և գործնական լուծումներ գտնելուն:

Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը հիմնված է միջհամայնքային համագործակցության վրա՝ Վեդի և Արտաշատ համայնքների միջև: Բացի համայնքապետարանի աշխատակազմից ծրագրի աշխատանքային խմբում ներգրավվել են 3 փորձագետներ՝ տնտեսական, բնապահպանական և զբոսաշրջության ոլորտներից: ՄՀ շրջանակներում իրականացված տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքում կազմվել է «ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի զարգացման տեսլականը զբոսաշրջության խթանման միջոցով 2024-2028 թվականներին» հետազոտությունը:

Հետազոտության նպատակն է դիտարկել համայնքների բնական, մշակութային ներուժը՝ որպես տնտեսության այլընտրանքային զարգացման միջոց, ինչը կենսակայուն միջավայր կձևավորի համայնքների և հարակից բնակավայրերի համար։

Ծրագրի նպատակի, խնդիրների, դրանց լուծումների ձևավորման նպատակով տեղի են ունեցել հանդիպումներ համայնքապետարանի և համայնքի ոլորտային տնտեսվարողների ներկայացուցիչների հետ, այցեր բնակավայրեր և թիրախային տեսարժան վայրեր, երիտասարդների ներգրավում համայնքում զբոսաշրջության հիմնախնդիրների բացահայտման և տեսարժան վայրերի տեսանելիության բարձրացման հարցում։

Ժամանակահատված01/08/2024 - 31/07/2025
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Ֆինանսավորող(ներ)ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Ծրագրի ղեկավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Բովանդակություն
(13.99 Մբ) 65 Էջ
Առնչվող փաստաթղթեր
(6.39 Մբ)
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner