«Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքում (Արարատիմարզ, ք. Վեդի, Կասյան 79) գործում է «Խոսրովի արգելոց» անվճար թանգարանը: Թանգարանում ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան, ինչպես նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը՝ իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով:
Արգելոցում հանդիպում են 283 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, 33 տեսակի սողուններ, 190 տեսակի թռչուններ, 40 տեսակի կաթնասուններ: Կան Կարմիր գրքում գրանցվածներ:
Արգելոցի ամենաուշագրավ կենդանական և բուսական աշխարհի տեսակները ներկայացված են «Խոսրովի արգելոց» թանգարանի ցուցասրահներում. իժերի հայկական տեսակներ, սև կարիճ, դալի մկնիկ, բծավոր մողես, որոնցից մեծ մասը բազմանում է միայն այս տարածքում:
Հաճախակի թանգարան են հաճախում հանրակրթական դպրոցների աշակերտներ: Նրանք մեծամասամբ գալիս են «կենդանաբանություն» առարկայի շրջանակներում` յուրօրինակ դասեր անկացնելու թանգարանում: Նմուշները դիտելու են գալիս նաև զբոսաշրջիկները:
Այցելե՛ք թանգարան, գիտաշխատողները ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնեն ցուցադրվող բոլոր նմուշներն ու հետաքրքիր գիտաճանաչողական տեղեկություններ կհաղորդեն արգելոցի մասին:
Facebook
Location on Google Maps
YouTube