Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.12.24 ՄԻԱՍԻՆ ՎԱՌԵՆՔ ՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին Վեդի քաղաքի նորաբաց պուրակում Վեդի համայնքի բոլոր բնակիչներին և հատկապես փոքրիկներին սիրով հրավիրում ենք միասին վառելու տոնական լույսերը։Ի դեպ, Տոնածառի լույսերը խորհրդանշում են տոնը, ջերմությունը և հույսը։1. Լույսի հաղթանակը մթի վրա Լույսերը հիշեցնում են, որ դժվար ժամանակներում էլ միշտ կա հույս և լույս, որը կարող է հաղթահարել մթությունը։2. Տոնի և ուրախության խորհրդանիշ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան լույսերը խորհրդանշում են խինդը, ուրախությունը և տոնի մթնոլորտը։3. Աստղային երկինք Տոնածառի լույսերը հաճախ կապում են գիշերային երկնքի աստղերի հետ, ինչը խորհրդանշում է մաքրությունը, հույսը և հոգևոր կապը։4. Միասնություն և ջերմություն Տոնածառի լույսերը հաճախ դիտարկվում են որպես ... Մանրամասն
20.12.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր ծրագրի 2024-2025թթ․ հայտերի ընդունելության մասին։Ծրագրի նպատակն է խթանել տեղացիների և Արցախից տեղահանվածների զարգացումը և ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտում:Ծրագրի արդյունքում մասնակիցները ստանալու են երկարաժամկետ գիտելիք, կապեր և փորձառություն այս ոլորտում, իսկ հաջողակները՝ նաև ֆինանսական աջակցություն իրենց համայնքում սոցիալական բիզնես հիմնելու համար։Դիմելու վերջնաժամկետն է՝ դեկտեմբերի 22-ը ժ․ 23։59-ը։Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս առցանց դիմում-հայտը՝ https://forms.gle/s9GrHL6DPHFUUUup8Ծրագրի ... Մանրամասն
18.12.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.12.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ 

17.12.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.2024 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Վեդի համայնքի ղեկավարի աշխատասենյակում (Թումանյան 6) տեղի կունենա Վեդի համայնքի ղեկավարին կից համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմինի (այսուհետ՝ ԽՄ) հերթական նիստը:Նիստի օրակարգում՝1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին կից համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմինի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը քննարկելու և համապատասխան առաջարկներ ներկայացնելու մասին3. Հայաստանի Հանրապետության Արարատի ... Մանրամասն
06.12.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21,06,20214թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ․ հունվարի 14-ին ժամը 15։00-ին Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ․ Գոռավան, Գևորգ Մարզպետունի 12) տեղի կունենա «ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ՍԹՈՈՒՆ ՓԲԸ» (գտնվելու վայրը՝ ՀՀ ք․Երևան, Արցախի 50) (այսուհետ՝ Նախաձեռնող) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի տարածքում տրավերտինների հանքավայրի փակման աշխատանքների վերաբերյալ 1-ին հանրային լսում։Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները ... Մանրամասն
04.12.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 15:00 -ին Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ. Գոռավան, Գևորգ Մարզպետունի 12) տեղի ունեցող «ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ՍԹՈՈՒՆ» ՓԲԸ /գտնվելու վայրը՝ ՀՀ ք. երևան, Արցախի 50/, (այսուհետ՝ Նախաձեռնող) կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական տարածքում տրավերտինների հանքավայրի փակման աշխատանքների վերաբերյալ 1-ին հանրային լսումը տեխնիկական պատճառներով չեղարկվում է:

02.12.24 ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով տեղեկացնում ենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 16:30-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային բաց լսում՝ Վեդի համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ:Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված բյուջեի նախագծի վերաբերյալ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 16-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել vedimunicipality@gmail.com ... Մանրամասն
27.11.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21․06․2014թ․ ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Շաղափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ․ Շաղափ, Արարատյան 17) տեղի կունենա «Ս․Տ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Շաղափ բնակավայրի տրավերտինների հանքավայրի շահագործման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner