Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Շուշանիկ Օսիպյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Շուշանիկ Օսիպյանին տալ՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Գայի փողոց 11 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50քմ-ից մինչև 100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. Անհատ ձեռնարկատեր Շուշանիկ Օսիպյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Շուշանիկ Օսիպյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: