Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 62 որոշման հավելված 2-ի 2-րդ կետը, քաղաքացու դիմումը և Նոր Կյանք բնակավայրի վարչական ղեկավար Գ. Ումրշատյանի առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի սոցիալապես անապահով բնակչին տալ դրամական օգնություն հետևյալ չափով՝
1.1 Արամ Ադամի Հարությունյանին - 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
2. Հանձնարարել Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետին՝ կատարել սույն որոշման պահանջը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։