Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով,համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արթուր Տերտերյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արթուր Տերտերյանին 2025 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Վեդի համայնքի, Ոսկետափ բնակավայրի, Երևանյան խճուղի 67 հասցեում գտնվող գործող օբյեկտի ճակատային մասում տեղադրել 1 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ:
2.Անհատ ձեռնարկատեր Արթուր Տերտերյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 4.500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Արթուր Տերտերյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: