Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով,համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով «ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ՎԵԴԻ» մասնաճյուղի կառավարիչ՝ Արամայիս Մարգարյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել «ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ՎԵԴԻ» մասնաճյուղին՝ 2025 թվականի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոց 61/1 և 61/2 հասցեներում գտնվող գործող օբյեկտում (բանկում) տեղադրել 3 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ :
2. «ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «ՎԵԴԻ» մասնաճյուղը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 54.000 (հիսունչորս հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արամայիս Մարգարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: