Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայասանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Վոլոդյա Սակունցի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Վոլոդյա Սակունցին՝ Վեդի համայնքի, Փոքր Վեդի բնակավայրի, Մ.Հովհաննիսյան փողոց 42 հասցեում գտնվող տարածքում՝ 01.05.2025-31.07.2025թթ. (92 օր,1քմ) իրականացնելու բացօթյա առևտրի վաճառք (սուրճի,թեյի ապարատ):
2. Անհատ ձեռնարկատեր Վոլոդյա Սակունցը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102309 հաշվեհամարին վճարել 16.100 (տասնվեց հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վոլոդյա Սակունցին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: