Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ, 5-րդ ենթակետերով և 2-րդ կետով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը և Գագիկ Սամվելի Հակոբյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Վեդի համայնքի ղեկավարին՝ Գագիկ Սամվելի Հակոբյանին և Շուշանիկ Ռուբենի Օսիպյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-004-0107-0105 կադաստրային ծածկագիրը կրող 0.03 հա մակերեսով հողամասին կից Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Գայի փողոց 11/1 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0107-0807 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0063 հա մակերեսով հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի կարգով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից հողամասի սեփականատերեր՝ Գագիկ Սամվելի Հակոբյանին և Շուշանիկ Ռուբենի Օսիպյանին։
2. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային բնակավայրի Գայի փողոց 11/1 հողամաս հասցեում գտնվող, 03-004-0107-0807 կադաստրային ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0063 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմում է 118 295 /մեկ հարյուր տասնութ հազար երկու հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Վեդու համայնքապետարանի 900 425 102 143 հաշվեհամարին:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |