Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արթուր Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Արթուր Մարտիրոսյանին տալ՝ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի, Գ.Նժդեհի փողոցի 31 հասցեում գտնվող գործող օբյեկտում (26քմ-ից մինչև 50քմ, հիմնական շինություն, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Արթուր Մարտիրոսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 6.000 (վեց հազար) ՀՀ դրամ, և 900425004547 հաշվեհամարին՝ 6.000 (վեց հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արթուր Մարտիրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: