Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արմեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Արմեն Սիմոնյանին տալ՝ 2025 թվականի ընթացքում, Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի Տիգրան Մեծի փողոց 32 շենքի 3 հասցեում գտնվող գործող օբյեկտում (50քմ-ից մինչև 100քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Արմեն Սիմոնյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 36.000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ և 900425004547 հաշվեհամարին՝ 36.000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արմեն Սիմոնյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: