Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32)-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10)-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասով, Վեդի համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել՝
1.1. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների 2024 թվականի գույքագրման փաստաթղթերի ցանկը՝ համաձայն NN 1-27/Հ հավելվածների:
1.2. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող պաշարների 2024 թվականի գույքագրման փաստաթղթերի ցանկը՝ համաձայն NN 1-27/Պ հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: