Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 153-Ա որոշման դրույթներով և հիմք ընդունելով «Այ էքսպերտ» ՍՊԸ-ի /վկայական՝ N ԳԳ-2023-08/ կողմից 2025 թվականի մարտի 7-ին տրված գնահատման հաշվետվությունները և Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին՝ աճուրդային կարգով օտարել Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ տրանսպորտային միջոցները՝
1.1. 2013 թվականի արտադրության FORD մակնիշի FOCUS 2.0 տիպարի 523 CP 61 հաշվառման համարանիշի (նույնացման համար՝ 1FADP3F27DL247081) տրանսպորտային միջոցը,
1.1.1. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 1 400 000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
1.2. 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ELANTRA 1.6 տիպարի 988 CN 61 հաշվառման համարանիշի (նույնացման համար՝ KMHDH41CBDU725291) տրանսպորտային միջոցը,
1.2.1. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 1 160 000 /մեկ միլիոն մեկ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
1.3. 2012 թվականի արտադրության RENAULT մակնիշի DUSTER 2.0 տիպարի 529 CP 61 հաշվառման համարանիշի (նույնացման համար՝ VF1HSRC8N48004727) տրանսպորտային միջոցը,
1.3.1. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 1 570 000 /մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
1.4. 1985 թվականի արտադրության RENAULT մակնիշի 312 տիպարի 257 LL 26 հաշվառման համարանիշի (նույնացման համար՝ VF6PN04E1PR10910) ավտոբուսը,
1.4.1. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 550 000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
1.5. 2013 թվականի արտադրության TOYOTA մակնիշի COROLLA 1.6 GAS տիպարի 998 CN 61 հաշվառման համարանիշի (նույնացման համար՝ JTNBV58E50J202765) տրանսպորտային միջոցը,
1.5.1. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 2 800 000 /երկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
1.6. 2013 թվականի արտադրության VAZ մակնիշի 21214 տիպարի 989 CN 61 հաշվառման համարանիշի (նույնացման համար՝ XTA212140D2129268) տրանսպորտային միջոցը,
1.6.1. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 1 600 000 /մեկ միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:
1.7. 2009 թվականի արտադրության VAZ մակնիշի 21214 տիպարի 259 CR 61 հաշվառման համարանիշի (նույնացման համար՝ XTA212140A1940009) տրանսպորտային միջոցը,
1.7.1. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 720 000 /յոթ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
1.8. 2009 թվականի արտադրության VAZ մակնիշի 21214 տիպարի 112 CS 61 հաշվառման համարանիշի (նույնացման համար՝ XTA212140A1940669) տրանսպորտային միջոցը,
1.8.1. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել՝ 1 200 000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի N 4-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: