|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2025 թվականի N 11-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-087-0129-0111 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Նարեկ Գևորգի Քոչարյանի դիմումը՝ Վեդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրում գտնվող, 03-087-0129-0111 կադաստրային ծածկագիրը կրող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության՝ 0.11203 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -24 ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԶԻԶ ԹՈՒՆՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԵՄՖԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀՈՌԻԿՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԷԴԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԳԵՂԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԹՈՒՐԻԿՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՇԽԱՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԷԴԳԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(12.77 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|