Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից լիազորված անձ Արտակ Սուրենի Ղազարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Երկարաձգել 24.08.2022թ. N 119 շինարարության թույլտվությունը՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրում խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման ավարտական փաստաթղթերի ձևակերպման նպատակով:
2․ Շինարարության թույլտվությունը երկարաձգել 3 /երեք/ ամիս ժամկետով։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արտակ Ղազարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։