Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով,համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով «ՇԻՆ ՈՒՅՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Պետրոս Ավետիսյանի ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել «ՇԻՆ ՈՒՅՈՒՏ» սահմանափակ պատասախանատվությամբ ընկերությանը 2025 թվականի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոց 11/1-1 հասցեում գտնվող գործող օբյեկտում տեղադրել 3 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ :
2. «ՇԻն ՈՒՅՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 54.000 (հիսունչորս հազար ) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Պետրոս Ավետիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: