Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Սարգսյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ․
1.Անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Սարգսյանին տալ՝ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Շրջանցող փողոց 19 հասցեում գտնվող գործող օբյեկտում (200քմ-ից մինչև 500քմ, հիմնական շինություն) ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2.Անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Սարգսյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102077 հաշվեհամարին վճարել 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Անդրանիկ Սարգսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: