Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով,համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 06-ի N 132-Լ որոշման պահանջները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ռիտա Ստեփանյանի կողմից ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Ռիտա Ստեփանյանին 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Վեդի քաղաքային բնակավայրի, Արարատյան փողոց 36/23 հասցեում գտնվող գործող օբյեկտում տեղադրել 2 քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ :
2.Անհատ ձեռնարկատեր Ռիտա Ստեփանյանը պարտավոր է Վեդու համայնքապետարանի 900425102259 հաշվեհամարին վճարել 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ՝ որպես տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անհատ ձեռնարկատեր Ռիտա Ստեփանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: