Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 287
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 18
 
Համար 18Ամսաթիվ 06/10/2025 10:30
Վարող ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆՎայրԱշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԶՄՐՈՒԽՏ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ԵՂՈՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ԼԻԼԻԹ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ, ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի հոկտեմբերի 6-ին աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի բաժինների պետերը և առանձին գործառույթներ իրականացնող աշխատակազմի աշխատակիցները:

Խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը, ով անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարմանը, ըստ առանձին ստորաբաժանումների ներկայացրեց հանձնարարականների կատարման արդյունքները, լսեց ստորաբաժանումների ղեկավարների կողմից հանձնարարականների կատարման վերաբերյալ ներկայացված զեկույցները և դրանց արդյունքում տվեց համապատասխան հանձնարարականներ:

Աշխատակազմի քարտուղարը ամոփեց նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, նշեց, որ անհրաժեշտ է հետևողական աշխատանքներ կատարել ստացված հանձնարարականները դրանցում նշված ժամկետներում կատարելու ուղղությամբ: Բացի այդ, Աշխատակազմի քարտուղարը հանձնարարեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ հետևողական աշխատանքներ կատարել տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ արձանագրված թերությունների և հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ՝ կարևորելով ստորաբաժանումների, այդ թվում նաև՝ վարչական ղեկավարների հետ համագործակցությունը:

Աշխատակազմի քարտուղարը կրկին նշեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել յուրաքանչյուր ստորաբաժանմանը վերապահված ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ և արդյունքների մասին պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Նշեց, որ ստորաբաժանումների ղեկավարների կողից անհրաժեշտ է մշտական հսկողություն իրականացնել աշխատակազմում ներքին կարգապահության և գործավարության ամրապնդման ուղղությամբ:

Աշխատակազմի քարտուղարը հավելեց, որ անհրաժեշտ է ամփոփել ս/թ-ի հոկտեմբերի 15-ին գամարվելիք համայնքի ավագանու նիստի ընթացքում քննարկման ենթակա որոշման նախագծերի նախապատրաստական աշխատանքները և պատշաճ ձևով պատրաստվել ավագանու նիստին:

Ամփոփելով խորհրդակցությունը, աշխատակազմի քարտուղարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner