Երեխային երաժշտական դպրոց ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից, ուղղված Երաժշտական դպրոցի տնօրենին;
2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն;
3.Տեղեկանք համայնքապետարանից, բնակության վայրի մասին:
Ընդունելության համար կարելի դիմել մայիսի 20-ից մինչև հունիսի 10-ը:
Վեդի համայնքի երաժշտական դպրոցի ծնողական վարձավճար է սահմանված ամսեկան հետևյալ չափով` - դաշնամուրային բաժին 5000 դրամ - ջութակի բաժին 4000 դրամ - կիթառ և ակորդեոն 4000 դրամ - վոկալ 4000 դրամ, կլարնետ - 4000 դրամ, ժող.գործիքների բաժին հաճախող 15 երեխաների համար ապահովում է անվճար ուսուցում, ուս.ծախսերը ֆինանսավորվում է պետական բյուջեից, ժող.գործիքների բաժին հաճախող 15-ից ավել երեխաների համար - 3000 դրամ:
Վճարը հավաքվում է յուրաքանչյուր հաջորդող ամսվա մինչև 15-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, համայնքապետարանի հաշվի համարին: Երաժշտական դպրոցում սահմանված է ժողովրդական նվագարանների 15 անվճար տեղեր: ք. Վեդի, Ս. Վարդանյան 5