ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար`
1.1. Աշխատակազմի Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3․1-38)(Ուրցաձոր բնակավայր)
1.2. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3․3-5) (օպերատոր) (Արալեզ բնակավայր)
1.3. Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3․3-10) (օպերատոր) (Դաշտաքար բնակավայր)
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 24-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի հունիսի 9-ը:
Մրցույթի մանրամասներին և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրերին կարող եք ծանոթանալ սույն հայտարարությանը կից ներկայացված փաստաթղթերում։