ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2025թ. հունիսի 30-ին ժամը 14:30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդ վաճառք դասական եղանակով`
Լոտ 1. FORD մակնիշի FOCUS 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` մոխրագույն մետալիկ, թողարկման տարեթիվը 2013թ., նույնականացման համար-IFADP3F27DL247081, փոխանցման տուփը ավտոմատ, վառելիքը` բենզին: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է անսարք վիճակում, փոխանցման տուփը ենթակա է փոխարինման: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված գունաթափված հատվածներ,թափքը ենթակա է վերանորոգման: Անվադողերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ առկա չեն: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Մեկնարկային գինը` 1400000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 700000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 70000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 2. RENAULT մակնիշի 312 տիպարի թեթև մարդատար ավտոբուս, թափքը՝ վագոն, թողարկման տարեթիվը 1985թ., նույնականացման համարը -VF6PN04E1PR10910: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է վատ, անսարք վիճակում, շարժիչը և շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման: Ավտոբուսի թափքի վրա առկա են վնասված գունաթափված հատվածներ, թափքը մասամբ ենթակա է կոսմետիկ վերանորոգման: Անվադողերը գտնվում են գերմաշված դեֆորմացված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջինից վատ վիճակում, առկա են մաշված պատռված հատվածներ: Մեկնարկային գինը` 550 000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 275 000 /երկու հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 27500 /քսանյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 3. HYUNDAI մակնիշի ELANTRA 1.6 թեթև տիպարի մարդատար ավտոմեքենա,թափքի տեսակը՝ սեդան,գույնը՝ սպիտակ,թողարկման տարեթիվը՝ 2012թ., նույնականացման համարը՝ KMHDH41CBDU725291: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է վատ վիճակում: Ավտոմեքենան դիմային մասից վթարված է՝ շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ և հանգույցներ, դիմացի թափարգելը, շարժիչի ծածկոցը, լուսարձակները վնասված են: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման:Շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ ենթակա են փոխարինման: Թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման: Անվադողերը և անվահեծերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ առկա չեն: Մեկնարկային գինը` 1 160 000 /մեկ միլիոն հարյուր վաթսուն հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 580 000 /հինգ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 58 000 /հիսունութ հազար/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 4. RENAULT մակնիշի DUSTER 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ սեդան,գույնը՝ սև,թողարկման տարեթիվը՝ 2012թ., նույնականացման համարը՝ VF1HSRC8N48004727, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է վատ վիճակում: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են վնասված հատվածներ, գունային շերտը ամբողջությամբ վնասված է, առկա են ճաքած գունաթափված հատվածներ: Թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման: Սրահը գտնվում է վատ վիճակում, առկա են մաշած, պատռված հատվածներ: Անվադողերը և անվահեծերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Շարժիչի աշխատանքը ապահովող որոշ դետալներ ենթակա են փոխարինման: Մեկնարկային գինը` 1 570 000 /մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 785 000 /յոթ հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 78 500 /յոթանասունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 5. TOYOTA մակնիշի COROLLA 1.6 GAS թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ սեդան,գույնը՝ արծաթագույն, թողարկման տարեթիվը՝ 2013թ., նույնականացման համարը՝ JTNBV58E50J202765, վառելիքը բենզինային, փոխանցման տուփը ավտոմատ: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է սարքին վիճակում: Ավտոմեքենայի թափքը գտնվում է միջին վիճակում, առկա են միայն կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, պատռված հատվածներ առկա չեն: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է միջին: Մեկնարկային գինը` 2 800 000/երկու միլիոն ութ հարյուր հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 1 400 000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 140 000 /հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 6. VAZ մակնիշի 21214 տիպարի թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, թողարկման տարեթիվը՝ 2013թ., նույնականացման համարը՝ XTA212140D2129268, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է սարքին վիճակում: Ավտոմեքենայի թափքը գտնվում է միջին վիճակում, առկա են միայն կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Անվադողերը գտնվում են գերմաշված վիճակում, ենթակա են փոխարինման: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ չկան: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման, առկա է ջրի հովացման համակարգի անսարքություն՝ շարժիչը ենթակա է վերանորոգման: Տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է միջին: Մեկնարկային գինը` 1 600 000 /մեկ միլիոն վեց հարյուր հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 800 000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 80 000 /ութսուն հազար / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 7. VAZ մակնիշի 21214 տիպարի թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, թողարկման տարեթիվը՝ 2009թ., նույնականացման համարը՝ XTA21240A1940009, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է սարքին վիճակում: Ավտոմեքենայի թափքը գտնվում է վնասված, գունաթափված և կոռոզիայի ենթարկված վիճակում: Բոլոր անվածածկոցների ներսի կողմից տեսանելի են կոռոզիային ենթարկված հատվածներ: Թափքը ենթակա է կապիտալ վերանորոգման: Սրահը գտնվում է վատ վիճակում, առկա են մաշած պատռված հատվածներ: Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, դեֆորմացված վնասված հատվածներ չեն նկատվել: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ պահեստամասեր և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է վատ: Մեկնարկային գինը` 720 000 /յոթ հարյուր քսան հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 360 000 /երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 36 000 /երեսունվեց հազար / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 8. VAZ մակնիշի 21214 տիպարի թեթև մարդատար ավտոմեքենա, թափքի տեսակը՝սեդան, գույնը՝ սպիտակ, թողարկման տարեթիվը՝ 2009թ., նույնականացման համարը՝ XTA212140A1940669, վառելիքը բենզինային: Վիճակը` տեխնիկական զննության դրությամբ գտնվել է սարքին վիճակում: Ավտոմեքենայի թափքը գտնվում է լավ վիճակում, առկա են միայն կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Սրահը գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ չկան:Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, դեֆորմացված վնասված հատվածներ չեն նկատվել: Ավտոմեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են վերանորոգման կամ փոխարինման: Տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է միջին: Մեկնարկային գինը` 1 200 000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար / ՀՀ դրամ: Նախավճարի չափը` 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ: Աճուրդային քայլի չափ՝ 60 000 /վաթսուն հազար / ՀՀ դրամ: Մասնակցության վճարը` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Տրանսպորտային միջոցները չեն գտնվում սահմանափակումների տակ:
Աճուրդին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) հայտ` նշելով տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակը.
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր՝ վճարված 900 425 102 101 հաշվեհամարին.
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Տրասնպորտային միջոցի նախավճարը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ նախքան աճուրդի սկսելը:
Յուրաքանչյուր քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդում հաղթողին որոշելու կարգը՝ աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Լոտերն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը՝ հրապարակային ծանուցման պահից մինչև 2025թ. հունիսի 24-ը ներառյալ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Աճուրդին մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչև 2025թ. հունիսի 24-ը ներառյալ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը՝ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ Վեդու համայնքապետարանում՝ աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու պահից մինչև աճուրդը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ:
Սակարկությունը կանցկացվի Վեդու համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6, հեռ. 060-88-11-11/
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան: