Այսօր: Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/10/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/11/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2024թ. նոյեմբերի 18-ին ժամը 14:30-ին հայտարարում է պետության և համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ`

Լոտ 1. Վեդի համայնքի Լանջանիստ բնակավայրում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող (Վկայական N 13032024-03-0039), 03-046-0131-0008 կադաստրային ծածկագիրը կրող, 1.34533 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5 %-ի չափով մասնակցության նախավճարը՝ 2.500 դրամ, հողամասի վարձակալության մեկնարկային գինը՝ 50.000 ՀՀ դրամ, մեկ քայլի չափը՝ 5.000 ՀՀ դրամ, մրցույթի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Հողամասը տրամադրվում է անասնապահությամբ զբաղվելու նպատակով՝ 10 տարի ժամկետով:

Լոտ 2. Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (Վկայական N 16032022-03-0020), 03-031-0242-0026 կադաստրային ծածկագիրը կրող, 1 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5 %-ի չափով մասնակցության նախավճարը՝ 500 դրամ, հողամասի վարձակալության մեկնարկային գինը՝ 10.000 ՀՀ դրամ, մեկ քայլի չափը՝ 5.000 ՀՀ դրամ, մրցույթի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Հողամասը տրամադրվում է անասնապահությամբ զբաղվելու նպատակով՝ 10 տարի ժամկետով:

Լոտ 3. Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (Վկայական N 25092024-03-0077), 03-048-0132-0020 կադաստրային ծածկագիրը կրող, 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամաս, տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5 %-ի չափով մասնակցության նախավճարը՝ 500 դրամ, հողամասի վարձակալության մեկնարկային գինը՝ 10.000 ՀՀ դրամ, մեկ քայլի չափը՝ 5.000 ՀՀ դրամ, մրցույթի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Հողամասը տրամադրվում է անասնապահությամբ զբաղվելու նպատակով՝ 10 տարի ժամկետով:

Լոտ 4. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոց 64/15 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (Վկայական N 10092024-03-0085), 03-004-0075-0233 կադաստրային ծածկագիրը կրող, 0.04677 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատաման գործառնական նշանակության հողամաս, տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5 %-ի չափով մասնակցության նախավճարը՝ 7.500 դրամ, հողամասի վարձակալության մեկնարկային գինը՝ 150.000 ՀՀ դրամ, մեկ քայլի չափը՝ 5.000 ՀՀ դրամ, մրցույթի մասնակցության վճարը՝ 5.000 ՀՀ դրամ: Հողամասը տրամադրվում է ոչ կառուցապատման նպատակով /բարեկարգման նպատակով/՝ 10 տարի ժամկետով:

Հողամասերը չեն գտնվում սահմանափակումների տակ:

Մրցույթին մասնակցելու համար հայտերը ընդունվում են մինչև 2024թ. նոյեմբերի 12-ը ներառյալ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` ա) մրցույթի մասնակցության հայտ բ) մրցույթի մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր՝ վճարված 900 425 102 101 հաշվեհամարին. գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:

Մասնակցության նախավճարը՝ վճարվում է մրցույթի անցկացման օրը՝ նախքան մրցույթի սկսելը:

Մրցույթում հաղթողին որոշելու կարգը՝ մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը՝ մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի կանոնակարգին կարող են ծանոթանալ Վեդու համայնքապետարանում՝ մրցույթի մասին ծանուցումը հրապարակելու պահից մինչև մրցույթը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ:

Մրցույթը կանցկացվի Վեդու համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վեդի, Հ. Թումանյան փողոց 6, հեռ. 060-88-11-11/

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան:

ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.1ՄԲ)
Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner