Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Վեդու համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/07/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/07/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպությունը՝ ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում են «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» միջոցառումը:

Մրցանակաբաշխությանը կարող են դիմել մասնավոր, հասարակական, պետական ոլորտներում կլիմայի փոփոխության հակազդման գործունեություն ծավալող կանայք, ինչպես նաև առաջադրվել գործընկեր կառույցների կողմից:

Մրցանակաբաշխությունը ներառում է հետևյալ 7 անվանակարգերը.

- Կլիմայի փոփոխության մեղմման լուծումներ

- Կլիմայի փոփոխության հարմարվողականության լուծումներ

- Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն

- Կլիմայական խնդիրների և լուծումների լուսաբանում

- Կլիմայական կրթություն բոլորի համար

- Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ

- Երիտասարդները կլիմայական գործողություններում

 

Թեկնածուներին կարող են առաջադրել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատները։ Ինչպես նշվեց, թեկնածուները կարող են նաև ինքնաառաջադրվել:

Նոր գաղափարների խրախուսմանը նվիրված դրամական մրցանակներ կշնորհվեն երկու հիմնական անվանակարգերում՝

- լավագույն տեխնիկական լուծում

- լավագույն ոչ տեխնիկական լուծումներ։

Իրականացված ծրագրերի մասով հայտը հասանելի է հետևյալ հղմամբ`

https://forms.gle/68UxwNNuVRJASpZs8, իսկ գաղափարների համար՝

https://forms.gle/N7QqarjrnKUXbTbW7։ Հայտերն ընդունվում են մինչև 2024թ. հուլիսի 10-ը:

Հարցերի դեպքում կարող եք գրել awards@wice.am հասցեին:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (6.6ԿԲ)
Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner