ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետների (ծածկագրեր՝ 3.1-1, 3.1-2, 3.1-34), Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-3) և Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-37) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2024 թվականի հունիսի 24-ը:
Մրցույթի մանրամասներին և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրին կարող եք ծանոթանալ սույն հայտարարությանը կից ներկայացված փաստաթղթերում։