ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Աշխատակազմի առաջատար մասնագետի (ՔԿԱԳ) (ծածկագիր՝ 3․1-26) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 18-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի օգոստոսի 3-ը: Մրցույթի մանրամասներին և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրին կարող եք ծանոթանալ սույն հայտարարությանը կից ներկայացված փաստաթղթերում: