Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Վեդու համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/05/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/06/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

                                                                                   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2023թ. հունիսի 23-ին ժամը 14:30-ին հայտարարում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք դասական եղանակով`

1. Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայր Երևանյան խճուղի 9/1 հասցեում գտնվող 03-076-0005-0040 կադաստրային ծածկագիրը կրող 0.00814 հա (Սեփականության վկայական 13042023-03-0044) ըստ հողամասի հատակագծի չափերի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի մեկնարկային գինը 400 000 դրամ, հողամասի նախավճարի չափը 200 000 դրամ, աճուրդի մասնակցության վճարը 5000 դրամ:

Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր և գազատար:

Հողամասը օտարվում է առևտրի սրահ կառուցելու նպատակով:

2. Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայր Երևանյան խճուղի 1-ին փակուղի 2/2 հասցեում գտնվող 03-076-0033-0180 կադաստրային ծածկագիրը կրող 0.452 հա (Սեփականության վկայական 03042023-03-0037) ըստ հողամասի հատակագծի չափերի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի մեկնարկային գինը 4 000 000 դրամ, հողամասի նախավճարի չափը 2 000 000 դրամ, աճուրդի մասնակցության վճարը 5000 դրամ:

Առկա է ճանապարհներ և ոռոգման ցանց:

Հողամասը օտարվում է գյուղատնտեսական օբյեկտի կառուցման նպատակով:

3. Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայր 4-րդ փողոց 7/3 հողամաս հասցեում գտնվող 03-095-0333-0090 կադաստրային ծածկագիրը կրող 0.09048 հա (Սեփականության վկայական 13042023-03-0011) ըստ հողամասի հատակագծի չափերի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի մեկնարկային գինը 470 000 դրամ, հողամասի նախավճարի չափը 235 000 դրամ, աճուրդի մասնակցության վճարը 5000 դրամ:

Առկա է ճանապարհներ և ոռոգման ցանց:

Հողամասը օտարվում է գյուղատնտեսական օբյեկտի կառուցման նպատակով:

4. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայր Ս. Կասյան փողոց 26/111 հասցեում գտնվող 03-004-0111-0371 կադաստրային ծածկագիրը կրող 0.00623 հա (Սեփականության վկայական 29032023-03-0059) ըստ հողամասի հատակագծի չափերի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի մեկնարկային գինը 400 000 դրամ, հողամասի նախավճարի չափը 200 000 դրամ, աճուրդի մասնակցության վճարը 5000 դրամ:

Առկա է ճանապարհներ և ոռոգման ցանց:

Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր և գազատար:

5. Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայր Ն. Ստեփանյան փողոց 26/1 հողամաս հասցեում գտնվող 03-004-0135-0015 կադաստրային ծածկագիրը կրող 0.10232 հա (Սեփականության վկայական 20042023-03-0030) բնակավայրերի այլ հողեր հողամասի մեկնարկային գինը 2 000 000 դրամ, հողամասի նախավճարի չափը 1 000 000 դրամ, աճուրդի մասնակցության վճարը 5000 դրամ:

Առկա է ճանապարհներ, խմելու ջրագիծ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր և գազատար:

Հողամասը օտարվում է բնակելի շինություն կառուցելու նպատակով:

6. Վեդի համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող 03-031-0249-0312 կադաստրային ծածկագիրը կրող 0.16837 հա(Սեփականության վկայական 03052023-03-0028)  ընդերքօգտագործման և այլ արտադրական գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասի մեկնարկային գինը 600 000 դրամ, հողամասի նախավճարի չափը 300 000 դրամ, աճուրդի մասնակցության վճարը 5000 դրամ:

Առկա է ճանապարհներ և ոռոգման ցանց:

Հողամասը օտարվում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:

7. Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում գտնվող 03-073-0002-0022 կադաստրային ծածկագիրը կրող 0.03878 հա (Սեփականության վկայական 05042023-03-0075) ըստ հողամասի հատակագծի չափերի գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասի մեկնարկային գինը 50 000 դրամ, հողամասի նախավճարի չափը 25 000 դրամ, աճուրդի մասնակցության վճարը 5000 դրամ:

Առկա է ճանապարհներ և ոռոգման ցանց:

Հողամասը օտարվում է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով:

Հողամասերը չեն գտնվում սահմանափակումների տակ:

Հողամասի նախավճարը մեկնարկային գնի 50% չափով, յուրաքանչյուր քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:

Սակարկությունն կանցկացվի  Վեդու համայնքապետարանի շենքում.

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան:

ք. Վեդի, Թումանյան 6, հեռ. 060-88-11-11

ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ:

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (386.9ԿԲ)
file (386.9ԿԲ)
Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner