
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2024թ․ հուլիսի 10-ին ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Գինեվետ, Գործարանային 5) տեղի կունենան «Օրդ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), Ք.Երևան, Բյուզանդի 1/3 հասցեում, հեռ՝ 011220218։