Այսօր: Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.09.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Անկախության 30-ամյակին նվիրված սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18․00 Վեդու մշակույթի տանը տեղի կունենա Գեղարվեստի տան սաների նկարների ցուցադրություն, որից հետո կցուցադրվի Արցախի հերոսներին նվիրված <<Կյանք ու կռիվ>> ֆիլմը։
 
Մուտքը ազատ է։
10.09.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13։30, Վեդու քաղաքային պանթեոնում/գերեզմանատանը/ կկատարվի հոգեհանգստյան կարգ և խնկարկության արարողություն ի հիշատակ բոլոր զոհվածների։
 
Սեպտեմբերի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը։
 
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
06.09.21 ՈՒշադրություն
2020թ Հայաստանի ազգային կենոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամի և ռուսական Պարտնյոր ֆիլմ ընկերության համատեղ արտադրությանբ նկարահանվել է <<Սիրո դար․ Առնո Բաբաջանյան>> խաղարկային վավերագրական ֆիլմը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։
Մեծանուն կոմպոզիտորի համար և նրա վաստակը, անցած ուղղին պատշաճ ձևով արժեվորելու նպատակով 2021թ սեպտեմբերի 8-ին ժամը 17։30-ին Վեդու քաղաքային մշակույթի տանը տեղի կունենա վերոհիշյալ ֆիլմի ցուցադումը։
Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք ֆիլմի դիտմանը մուտքն ազատ է ։
03.09.21 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Հարգելի վեդեցիներ ներկայացնում ենք <<ՀՀ վարչապետի գավաթ>> սիրողական հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգը:
 
Ցանկացողները կարող են դիմել Վեդու համայնքապետարանի ընդհանուր բաժին։
 
Հեռ․՝ 0234-2-33-32
30.08.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Վեդու համայնքապետարանի կողմից ֆինանսավորվող ուսանողական ավտոբուսը սեպտեմբերի 1-ից վերսկսում է իր աշխատանքը։
Ավտոբուսը Վեդիից/համայնքապետարանի մոտից/ դեպի Երևան շարժվելու է յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ` ժամը 07․45։
30.08.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Օտարվում է Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հասցեներում գտնվող անշարժ գույքը/հողամասերը/։
30.08.21 Նոր Խաչքար Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում
 Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում օգոստոսի 28-ին տեղի ունեցավ հայրենիքի համար կյանքը նվիրած հերոսների հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտն թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։ Խաչարը կառուցվել է Անդրանիկ Ավետիսյանի և Մեխակ Խոստեղյանի նախաձեռնությամբ, հիմնական հովանավորները հանդիսացել են Արման և Արմեն Ղազարյանները։ Վեդու համայնքապետ Վ․Բարսեղյանի խոսքով՝ այս խաչքարը դառնում է քաղաքի մշակույթի մի մասնիկը։ Վարուժան Բարսեղյանը նախ շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին ու հովանավորողներին, հետո նրանց պարգևատրեց պատվոգրերով։ Օրհնության գրեր հանձնեցին նաև Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ու Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու ... Մանրամասն
26.08.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վեդու երաժշտական դպրոցը
կատարում է 2021-2022 ուս. տարվա ընդունելություն
Հետևյալ բաժիններում
Դաշնամուր
Ջութակ, ալտ
Վոկալ
Կլարնետ, սաքսաֆոն
Կիթառ
Քանոն
Դուդուկ, շվի, դհոլ
Թառ, քամանչա /անվճար/
 
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է
Ծննդյան վկայականի պատճեն
2 լուսանկար ¾ չափի
Ծնողի անձնագրի պատճեն
Տեղեկանք բնակավայրից
Հեռախոսահամար +234-2-30-27
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Վեդի համայնքի մասին
ավագանու նիստ 2 2019
Վեդի
Վեդի համայնքի ավագանու նիստ - 22.01.2019
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վեդի, Թումանյան 6
(0234) 2-33-32
vedi.ararat@mta.gov.am, vedimeria@rambler.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner