Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 45 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 29.11.2022 թվականի N 191 որոշումը և Ա/Ձ Բաբիկ Սարգսյանի՝ առևտրի օբյեկտում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը, որոշում եմ՝
1. Ա/Ձ Բաբիկ Սարգսյանին, Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի Ա.Թովմասյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող գործող օբյեկտին (մինչև 26քմ, հիմնական շինություն), տրամադրել ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն՝ 2023 թվականի 1-ին եռամսյակի համար:
2. Ա/Ձ Բաբիկ Սարգսյանից որպես տեղական տուրք գանձել ՝ 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: