Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2022թ-ի հունիսի 29-ի N 62 որոշման հավելված 2-ի 5-րդ կետը, քաղաքացիների դիմումները և Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Ս․ Աբրահամյանի առաջարկությունները,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1․Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչներին տալ դրամական օգնություն հետևյալ չափերով՝
1․1 Գուրգեն Դերենիկի Սահակյանին - 30․000 (երեսուն հազար) ՀՀ դրամ
1․2 Սահակ Երվանդի Հակոբյանին - 25․000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ
2. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ կատարել որոշման պահանջները:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։