Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 265-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 փետրվարի 2023 թվականի N 265-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթների, հաշվի առնելով, որ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Պուշկին փողոցի 1-ին նրբանցք 1/2 հասցեում գտնվող՝ 03-004-0026-0041 կադաստրային ծածկագիրը կրող հասարակական կառուցապատման՝ 0,0115 հա հողամասում ինքնակամ կառուցված շինություն 1-ին հարկ՝ 113.05քմ, 2-րդ հարկ՝ 124.0 քմ հասարակական շինությունը  կառուցված չի Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, հաշվի առնելով տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը /լիցենզիա՝ 14973/առ այն, որ կառույցների պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Ֆրինա Ներսեսի Ներսեսյանի /ծնված 20.03.1959 թ , նույնականացման քարտ՝ 011068962, տրված 25.03.2019 թիվ 025 կողմից /, դիմումը. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Պուշկին փողոցի 1-ին նրբանցք 1/2 հասցեում գտնվող՝ 03-004-0026-0041 կադաստրային ծածկագիրը կրող հասարակական կառուցապատման՝ 0,0115 հա հողամասում ինքնակամ կառուցված հասարակական շինություն 1-ին հարկ՝ 113.05քմ, 2-րդ հարկ՝ 124.0 քմ շինությունը ճանաչել քաղաքացի Ֆրինա Ներսեսի Ներսեսյանի սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 20225VWSCH/:

3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցների օրինականացման գումարը սահմանել՝ հասարակական շինություն 237.05x2844=674170( վեց հարյուր յոթանասունչորս հազար մեկ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:

4. Քաղաքացի Ֆրինա Ներսեսի Ներսեսյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը, Վեդու համայնքի բյուջեի՝ 900 425 102 143 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner