Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները և Վեդի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշումը, հաշվի առնելով Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Վանաշեն բնակավայրի՝ Վ. Սարգսյան փողոցի 9 տան բնակիչ Սարգիս Ավետիքի Թովմասյանին (ծնված՝ 26.07.1987թ., ն/ք՝ 001978915, տրված՝ 19.03.2014թ., 025-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, MERCEDES-BENZ մակնիշի, 35RO521 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 70600 /յոթանասուն հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով հարկային արտոնություն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: