Համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետի,56-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 30.07.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության օրենքի հիմք ընդունելով քաղաքացի Գեղամ Արարատի Ազատյանի դիմումը.Վեդի համայնքի ավագանին որոշում է
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի 03-096-0164-0006 կադաստրային ծածկագիրը կրող 0,18 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել և դասել արդյունաբերության ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբեկտների հողեր գործառնական նշանակության անասնաշենքեր, պարիսպ և պահեստ կառուցապատման նպատակով:
2. 03-096-0164-0006 կադաստրային ծածկագիրը կրող 0,18 հա մակերեսով հողամասում անասնաշենքեր, պարիսպ և պահեստ կառուցելու նպատակով Գեղամ Արարատի Ազատյանին տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման: