Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 199-Ա որոշումը, Վեդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Վեդի համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի լուծարման հաշվեկշիռը՝ համաձայն հավելվածի։
2. Համայնքի ղեկավարին՝ Հիմնադրի անունից ապահովել «Վեդի համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի լուծարումից հետո մնացած գույքի հանձնումը «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: